ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Կոպենհագենում ընթանում է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի նստաշրջանը

հոկտեմբեր 28, 2026
Կոպենհագենում ընթանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 76-րդ նստաշրջանը (RC76)։
 
Առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը և առողջապահական համակարգի զարգացման հիմնական ուղղությունները։ Նա ընդգծել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման, առաջնային բուժօգնության ամրապնդման և թվային առողջապահության զարգացման կարևորությունը։
 
Անդրադարձ է կատարվել նաև ԱՀԿ-ի հետ 2026–2030 թվականների համագործակցության ռազմավարությանը, «Մեկ առողջություն» մոտեցմանը և կլիմայական փոփոխությունների ու կենսաբազմազանության կորստի՝ հանրային առողջության համար ստեղծվող մարտահրավերներին։
 
Որպես COP17-ի հյուրընկալող երկիր՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ միջազգային համագործակցության միջոցով պաշտպանելու մարդու և մոլորակի առողջությունը։