ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Մասնագետի խորհուրդ. թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերման հիմնական կանոնները

նոյեմբեր 05, 2026
Նոյեմբերը թոքի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է
 
Թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարևոր նշանակություն ունի բուժման արդյունավետության համար։ Հիվանդությունը վաղ փուլերում կարող է ընթանալ առանց արտահայտված ախտանշանների, ուստի կարևոր է ճանաչել հնարավոր նախազգուշացնող նշանները և ուշադրություն դարձնել ռիսկի գործոններին։
 
Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել և ի՞նչ անել:
 
  •  Մի՛ անտեսեք երկարատև հազը։ Եթե հազը չի անցնում կամ փոխում է իր բնույթը, դիմե՛ք բժշկի։
  • Արյունախխումը տագնապի ազդանշան է։ Խորխի մեջ նույնիսկ փոքր քանակությամբ արյան առկայության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։
  • Հրաժարվե՛ք ծխելուց։ Այն թոքի քաղցկեղի հիմնական ռիսկի գործոններից է։
  • Պաշտպանվե՛ք պասիվ ծխելուց։ Ուրիշների ծխախոտի ծուխը նույնպես վնասակար է և բարձրացնում է հիվանդության առաջացման ռիսկը։
  • Մի՛ անտեսեք շնչառական փոփոխությունները։ Շնչահեղձությունը և կրծքավանդակի ցավը բժշկի դիմելու պատճառ են։
  • Մի՛ սպասեք ախտանշանների ի հայտ գալուն։ Ռիսկի գործոնների գնահատումը և բժշկի հետ խորհրդակցությունը կարող են կարևոր դեր ունենալ հիվանդության վաղ հայտնաբերման գործում։
Իրազեկվածությունը, կանխարգելումը և ժամանակին դիմելը կարող են կյանքեր փրկել։