ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Շարժական պատվաստումային կետեր

նոյեմբեր 04, 2026

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում։

Պատվաստումը՝

Նվազեցնում է քրոնիկ, այդ թվում նաև` սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց մոտ բարդությունների առաջացման ռիսկը։

Կրճատում է հոսպիտալացման ռիսկը շաքարային դիաբետ ունեցող անձանց շրջանում՝ 79%-ով, իսկ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ) ունեցող անձանց շրջանում՝ 52%-ով։

Նույնիսկ հիվանդանալու դեպքում նպաստում է հիվանդության ավելի թեթև ընթացքին։

Հիշե՛ք՝ գրիպի դեմ պատվաստումը խորհուրդ է տրվում կատարել յուրաքանչյուր տարի, քանի որ գրիպի վիրուսների շրջանառվող տեսակները փոփոխվում են, իսկ պատվաստումից հետո ձևավորված պաշտպանությունը ժամանակի ընթացքում թուլանում է։

Պատվաստման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու և պատվաստվելու համար դիմե՛ք ցանկացած պոլիկլինիկա կամ առողջության կենտրոն։

Քաղաքացիների համար պատվաստումն առավել հասանելի դարձնելու նպատակով այս տարի ևս Երևանում գործում են շարժական պատվաստումային կետեր։

Շարժական պատվաստումային կետերի հասցեները և տեղակայման օրերը տես` նկարում: