ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Քննարկվել են Հայաստանում արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և առողջապահական համակարգի զարգացման հարցեր

նոյեմբեր 10, 2026
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածաշրջանային գրասենյակի Տարածաշրջանային աղետների և հումանիտար արձագանքման նորաստեղծ բյուրոյի տնօրեն Բրայան Բրեուհաուսին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և դրանց արձագանքման, քաղաքացիական պաշտպանության, տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստվածության, դիմակայուն ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև առողջապահության ոլորտին առնչվող հարցեր։
Լենա Նանուշյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի առանձնահատկությունները, իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները։