Նորություններ

Մեկնարկել է Հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման իրազեկման համաշխարհային շաբաթը

նոյեմբեր 18, 2026
Մեկնարկել է Հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման մասին իրազեկման համաշխարհային շաբաթը: Հակամանրէային դեղամիջոցները, այդ թվում՝ հակաբիոտիկները, հակավիրուսային, հակասնկային և հակամակաբուծային դեղամիջոցները, կիրառվում են մարդկանց, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։
Դեղակայունության ժամանակ հակամանրէային դեղերը բակտերիաների, վիրուսների, սնկերի և մակաբույծների վրա չեն ազդում, որի հետևանքով դրանք դառնում են անարդյունավետ:
Ժամանակակից բժշկության կարևորագույն ձեռքբերումներից մեկը` հակաբիոտիկները, օգնում են բուժել բակտերիաներով պայմանավորված վարակները և կանխել դրանց ծանր հետևանքները։
Արդյունքում` որոշ վարակների բուժումը դառնում է ավելի բարդ, երկարատև, երբեմն նաև պակաս արդյունավետ։ Ուստի, այս ռեսուրսի օգտագործումը պահանջում է գիտակցված մոտեցում ոչ միայն բուժաշխատողների, այլև յուրաքանչյուրիս կողմից։
Հիշե՛ք՝
- Հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա։
- Դրանք չեն բուժում գրիպը, սովորական մրսածությունը և վիրուսներով պայմանավորված այլ շնչառական վարակները։
- Հակաբիոտիկների անհարկի օգտագործումը չի արագացնում ապաքինումը, փոխարենը կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ և նպաստել հակամանրէային կայունության զարգացմանը։
Որո՞նք են հակաբիոտիկների կիրառման տարածված սխալները։
- Հակաբիոտիկները չի կարելի ընդունել առանց բժշկի նշանակման։
- Չի կարելի օգտագործել նախկին բուժումից մնացած դեղերը։
- Ինքնուրույն չի կարելի փոխել դեղաչափը կամ ընդունման հաճախականությունը։
- Չի կարելի ընդհատել կամ երկարաձգել բուժումը՝ առանց բժշկի հետ համաձայնեցնելու։
- Այլ անձանց չի կարելի փոխանցել իրենց համար նշանակված հակաբիոտիկները։
Հակաբիոտիկների պատասխանատու կիրառումը կարևոր է այսօր` ապագայում դրանց արդյունավետությունը պահպանելու համար։