ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Տեսանյութեր

Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշումը դատավճիռ չէ

նոյեմբեր 10, 2026
Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշումը Անետա Կարապետյանի կյանքում նոր բացահայտումների սկիզբ դարձավ: Ծանր ու թեթև անելուց հետո նա որոշեց ոչ թե անտեսել, այլ պայքարել հիվանդության դեմ:
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում նման ծախսատար բուժման անհրաժեշտությունը մտահոգության առիթ չէ:
Արդյունքում պարզվեց, որ ամեն ինչ այնքան էլ բարդ չէ, որքան թվում էր, հատկապես, երբ բուժման ողջ ընթացքում զգում ես պետության աջակցությունն ու բուժող անձնակազմի հոգատարությունը:
«Հիմա ես ինձ շատ լավ եմ զգում, և կոչ եմ անում բոլորին, մի՛ վախեցեք, որքան շուտ դիմեք, էնքան ձեզ համար լավ կլինի և հիվանդության դեմը շուտ կառնեք», - ասում է տիկին Անետան: