Լենա Նանուշյան
Ծնվել է 1975 թ. հունիսի 1-ին, Երևանում:
Ավարտել է Երևանի Մ. Սարյանի անվան թիվ 86 դպրոցը` ոսկե մեդալով:
1992-1998 թթ. սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկականխարգելման ֆակուլտետում, ավարտել գերազանցության դիպլոմով, ինչպես նաև ստացել համաճարակաբան Ա.Ալեքսանյանի անվան կրթաթոշակ:
1998-2000թթ. սովորել է ՀՀ ԱՆ ԱԱԻ կլինիկական օրդինատուրայում «Առողջապահության կազմակերպում» մասնագիտությամբ:
2003-2005թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Հանրային առողջապահություն» ֆակուլտետում և ստացել մագիստրոսի կոչում` պաշտպանելով «Համայնքային առողջապահական ապահովագրության սխեմաները Հայաստանի գյուղական վայրերում» թեմայով թեզը:
2002թ. աշխատել է Առողջապահության նախարարության առողջապահության քաղաքականության վարչությունում` որպես առաջատար մասնագետ:
2003-2012թթ. աշխատել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում որպես փորձագետ-գլխավոր մասնագետ:
2012-2013թթ. աշխատել է ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմում որպես արտաքին կապերի բաժնի պետ:
2013-2018թ. եղել է Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրերի հայաստանյան գրասենյակի ղեկավար:
2018թ. հունիսի 4-ից զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալիպաշտոնը:
2021-2026թթ. զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:
2000-2006թթ.-ից դասավանդել է առողջապահության կազմակերպիչների համար նախատեսված ծրագրերում:
2026թ.-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում` հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրում:
Հանդիսանում է միջազգային կառույցների` GAVI-ի (Պատվաստանյութերի և իմունիզացիայիգլոբալ դաշինք), PCC-ի (Քաղաքականության և համակարգող հանձնաժողով), Pandemic Fund-ի(«Համավարակների հիմնադրամ) կառավարման խորհուրդների անդամ:
Զեկույցներով հանդես է եկել մի շարք միջազգային միջոցառումների ընթացքում:
2026թ.-ին ավարտել է Հարվարդի բժշկական դպրոցի «Արհեստական բանականությունը բժշկության մեջ. Հիմունքները և կիրառությունները բժշկական պրակտիկայում և հետազոտություններում» և «Համաշխարհային առողջապահության բարելավում` կենտրոնանալով որակի ևանվտանգության վրա» դասընթացները:
Մասնակցել է նաև մի շարք կրթական միջոցառումերի՝«Առողջապահական ծառայությունների ղեկավարների իրավասություններ» Երևան, «Մարդկանց մասնակցությամբ հետազոտությունների վերաբերյալ կրթական դասընթաց» Ջոնս Հոփքինսի Բլումբերգի հանրային առողջության դպրոց, «Առողջապահության ղեկավարների 20-րդ ազգային սիմպոզիում» ԱՄՆ, «Առողջապահություն և սոցիալական համակարգեր» ամառային դպրոց, Ավստրիա, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ միջազգային և տարածաշրջանային մասնագիտական համաժողովներ և այլն:
Նաև մասնակցել է առողջության խթանման և առողջության առաջնային պահպանման վերաբերյալ ուսումնական այցին (Լատվիա), մայրական, մանկական և դեռահասների առողջության վերաբերյալ մասնագիտական ուսումնառությանը (Իտալիա), արյան անվտանգության օրենսդրության վերաբերյալ ուսումնական այցին (Իտալիա), վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ԵՄ մոտեցումների ուսումնառությանը (Շվեդիա)։
Աշխատել է մի շարք միջազգային կազմակերպություններում` որպես խորհրդատու առողջապահության քաղաքականության, առողջապահական ծառայությունների համավճարի մեխանիզմների, հանրային առողջության օրենսդրության, ծխախոտի դեմ պայքարի, առողջապահության մարդկային ռեսուրսների կառավարման, մանկական առողջության պահպանման, կրծքով սնուցման, հոգեկան առողջության, լիցենզավորման և հավատարմագրման ներդրումն առողջապահության ոլորտում, համայնքային առողջության ապահովագրության ներդրման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման, արյան դոնորության, պալիատիվ խնամքի և այլ ծրագրերի շրջանակում:
Ամուսնացած է, ունի երկու որդի: