Սամվել Խարազյան
Ծնվել է 1973թ. հունիսի 19-ին, Երևանում:
Ավարտել է Երևանի թիվ 162 միջնակարգ դպրոցը:
1991–1996թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Կառավարման ֆակուլտետում:
2011-2018թթ. պաշտպանել է թեկնածուական թեզ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանում «ՀՀ առողջապահության համակարգի ֆինանսավորման կատարելագործումը ծրագրային բյուջետավորման միջոցով» թեմայով, շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1996–1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1998թ. հունիս-հոկտեմբերին աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Պետական վարկերի, երաշխիքների և գրանտների վարչությունում` որպես պայմանագրային փորձագետ:
1998–2002թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ:
2000–2001թթ. աշխատել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակում` Առողջապահության ֆինանսավորման և ծառայությունների մատակարարման համակարգի վերանայումը ՀՀ-ում ծրագրում, որպես ազգային խորհրդատու` մասնակցելով Հայաստանում առողջապահության ֆինանսավորման և բժշկական հաստատությունների համակարգերի վերանայման, հաստատությունների օպտիմալացման ծրագրի մշակման, գլոբալ բյուջետային ֆինանսավորման համակարգի մոդելավորման իրականացման աշխատանքների իրականացմանը:
2002–2014թթ. աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի պետ:
2002–2003թթ. աշխատել է Օքսֆամ կազմակերպությունում՝ Համայնքային բժշկական ապահովագրության սխեմաների մշակման և ներդրման թիմում` որպես Ֆինանսավորման փորձագետ:
2005թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին աշխատել է ԻնտրաՀելթ, ՆՕՎԱ, ԱՄՆ/ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում՝ որպես դասավանդող, անցկացրել է Ֆինանսական մենեջմենթի դասընթացներ բժշկական կազմակերպությունների տնօրենների և հաշվապահների համար:
2006թ.-ից որպես աշխատանքային խմբի անդամ, իսկ 2007-2011թթ.` որպես խմբի ղեկավար համակարգել է առողջապահության ազգային հաշիվների մեթոդաբանության մշակման, հաշվարկների իրականացման և հաշվետվությունների կազմման աշխատանքները:
2007թ. աշխատել է «Հայաստանի առողջապահական համակարգի ամրապնդում» ծրագրի՝ Պատվաստանյութերի և իմունականացման գլոբալ դաշինքին (GAVI) ներկայացվող առաջարկի ֆինանսական բաղադրիչի մշակման աշխատանքային խմբում որպես ֆինանսական խորհրդատու` գնահատելով իմունիզացիայի ազգային ծրագրի ֆինանսական ազդեցությունն առողջապահական պետական ծախսերի վրա:
2008թ. աշխատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակում` որպես առողջապահության ֆինանսավորման խորհրդատու, իրականացնելով Հայաստանում համավճարման մեխանիզմների ներդրման և զարգացման աշխատանքային խմբի ղեկավարումը:
2008-2009թթ. որպես ազգային խորհրդատու հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված, Առողջապահության ազգային հաշիվների վերանայման հետ կապված ԱՊՀ երկրների, Եվրոպայի և Մերձավոր արևելյան երկրների ներկայացուցիչների աշխատանքային քննարկումներում:
2006–2009թթ. աշխատել է ԱՄՆ/ՄԶԳ ԱԱՊԲ ծրագրի շրջանակներում` որպես դասավանդող, իրականացրել է Ազգային մակարդակով բժշկական կազմակերպությունների կառավարչական հմտությունների բարելավման դասընթացների անցկացում ՀՀ տարածքում գործող բոլոր բուժհիմնարկների ղեկավարների համար:
2009-2010թթ. ԱՄՆ/ՄԶԳ ԱԱՊԲ ծրագրի շրջանակներում հանդես է եկել՝ ըստ գործունեության արդյունքների ֆինանսավորման ծրագրի ներդրման կոորդինատոր:
2009թ. ԱՀԿ հայաստանյան գրասենյակում աշխատել է որպես առողջապահության ֆինանսավորման փորձագետ` իրականացնելով 2009–2015թթ. Հայաստանի մանկական և դեռահասների առողջության ազգային ռազմավարության ծախսերի հաշվարկների իրականացում։
2009թ. Պատվաստանյութերի և իմունականխարգելման գլոբալ դաշինքի (GAVI) ծրագրերի շրջանակներում իրականացրել է 2010–2015թթ. Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի ֆինանսական բաղադրիչի մշակում։
2009թ. ԱՀԿ հայաստանյան գրասենյակում իրականացրել է Հայաստանի առողջապահական ոլորտում իրավահավասարության և ֆինանսական պաշտպանվածության վերլուծություն, ինչպես նաև ոլորտում փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման և վերլուծական կարողությունների զարգացման ուսուցումների անցկացում։
2010թ. հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացվող «Միավոր ծախսերի հաշվարկում» ծրագրի թիմի ղեկավար, իրականացրել է ձևաչափերի մշակման, ընտրանքի սահմանման, տվյալների հավաքագրման առաջնային և երկրորդային մակարդակի բուժհաստատություններում տվյալների հավաքագրման աշխատանքների համակարգում։
2011թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային համագործակցության շրջանակներում որպես Հայաստանի ներկայացուցիչ համակարգել է «Տարածաշրջանային առողջապահական ենթահաշիվների հետազոտության» անցկացումը. հետազոտական գործիքակազմը ներառող մեթոդաբանության մշակում, տվյալների հավաքագրում և վերլուծություն, առաջարկություններով վերջնական հաշվետվության կազմում։
2011–2012թթ. մասնակցել է «Դուրս գրված հիվանդների հարցում» հետազոտության հիմնական և հետագա փուլերի ձևավորման մշակում՝ ներառյալ ընտրանքը և հետազոտական գործիքակազմը, աշխատանքային խմբի աշխատանքներին։
2012-2013թթ. «Վորլդ Վիժըն Հայաստան» կազմակերպության հետ միասին կազմակերպել է Հայաստանի բոլոր հաստատությունների համար «Առողջապահական ոլորտի ֆինանսական բարեփոխումներ, ֆինանսական բարեփոխումների ազդեցությունը մայրական և մանկական առողջության վրա» թեմայով ուսուցումների անցկացում։
2010թ. հանդես է եկել որպես ԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանում առողջապահական ֆինանսավորման բարեփոխումների՝ բժշկական ծառայությունների հասանելիության վրա ունեցած ազդեցության չափում» ծրագրի առողջապահության տնտեսագիտության խորհրդատու
2011թ. հանդես է եկել որպես «Վորլդ Վիժըն Հայաստան» կազմակերպության «Մանկական առողջության արշավ. առողջապահության ոչ ավանդական ֆինանսավորման աղբյուրների ներդրում, միջազգային փորձի հիման վրա նորարարական առողջապահական ֆինանսավորման մեխանիզմների ներդրման տեխնիկական և իրավական հնարավորությունների գնահատում, ինչպես նաև Հայաստանում կիրառելի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների (ծխախոտի հարկեր, բջջային հեռախոսակապի վճարներ և կամավոր համերաշխության այլ վճարումներ) ուսումնասիրություն» ծրագրի առողջապահության տնտեսագիտության խորհրդատու:
2016թ. ԱՀԿ հայաստանյան գրասենյակում աշխատել է որպես առողջապահության ֆինանսավորման փորձագետ` իրականացնելով 2016–2020թթ. Հայաստանի մանկական և դեռահասների առողջության ազգային ռազմավարության ծախսերի հաշվարկներ։
2014–2016թթ. աշխատել է որպես միջազգային խորհրդատու՝ Համաշխարհային բանկի և Տաջիկստանի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության, «Բժշկական ծառայությունների որակի բարելավում» ծրագրի՝ ԱԱՊ օղակում միասնական՝ ըստ մարդաշնչի նորմատիվի ներդրման աջակցություն, տվյալների վերլուծություն և մոդելավորում ծրագրի ընթացքում:
2016–2019թթ. աշխատել է որպես միջազգային խորհրդատու Համաշխարհային բանկի և Տաջիկստանի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության, «Բժշկական ծառայությունների որակի բարելավում» ծրագրի՝ ԱԱՊ օղակում գործունեության գնահատման վրա հիմնված ֆինանսավորման համակարգի գնահատման և ինտեգրման ծրագրի ընթացքում:
2016թ. մարտից-2017թ. հունվար ամիսներին աշխատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության ազգային ինստիտուտում, որպես տվյալների վերլուծության և ֆինանսական հարցերի փորձագետ` անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի բարելավման ծրագրի ֆինանսական ազդեցության գնահատման ծրագրի շրջանակներում:
2017–2018թթ. աշխատել է որպես միջազգային խորհրդատու, թիմի ղեկավար Management4health GmbH Տաջիկստանի առողջապահության ֆինանսավորման համակարգի գնահատում, Ասիական զարգացման բանկի կողմից տրվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ըստ հիվանդանոցային դեպքի ֆինանսավորման համակարգի ներդրման ծրագրի նախապատրաստման ընթացքում:
2018թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին աշխատել է Առողջապահության ազգային ինստիտուտում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID) — Հայաստան կազմակերպության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում` Առողջապահական ծառայությունների գների հաշվարկման մեթոդաբանության մշակման ֆինանսավորման փորձագետ/թիմի ղեկավար:
2018թ. ապրիլ-հունիս ամիսներին աշխատել է (UNICEF) հայաստանյան գրասենյակում, որպես Հանրային ֆինանսների կառավարման խորհրդատու` առողջապահության, կրթության, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ծրագրային բյուջետավորման անցման աջակցման նպատակով խորհրդատվության տրամադրման, ուսուցման և պրակտիկ աշխատանքներում օժանդակման նպատակով:
2018թ. փետրվար-ապրիլ ամիսներին աշխատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կենտրոնակայանի, Ժնև, Շվեյցարիա, Հանրային ֆինանսների կառավարման խորհրդատու` մասնակցելով Հայաստանի և մի շարք այլ երկրների հանրային բյուջեյի կառավարման հիմնական ցուցանիշների վերլուծության, այդ թվում առողջապահական պետական ծախսերի կազմման, ծրագրավորման և կատարման ընթացակարգերին:
2018թ. փետրվար–հունիս ամսիներին աշխատել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագիր (UNAIDS), Հայաստանի երիտասարդական հիմնադրամում, UNAIDS-ի քարտուղարություն, Ժնև, Շվեյցարիա, հանդես գալով որպես Առողջապահության քաղաքականության և ֆինանսավորման փորձագետ` մշակելով առողջապահության այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների ներգրավման մոդելներ, դրանցից ակնկալվող համապատասխան ֆինանսական մուտքերի գնահատականներով:
2018թ. հուլիս–սեպտեմբեր ամիսներին աշխատել է Ասիական զարգացման բանկում, որպես Հանրային ֆինանսների կառավարման խորհրդատու, Մանիլա, Ֆիլիպիններ` իրականացնելով Հայաստանի առողջապահական ծախսերի, պետական ծրագրերի վերլուծություն:
2018թ. օգոստոսից–2019թ. դեկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ Հաշվեքննիչ պալատում, որպես փորձագետ:
2018թ. նոյեմբերից–2019թ. հունվար ամինսներին աշխատել է Ասիական զարգացման բանկում, որպես առողջապահության ֆինանսավորման/հանրային ֆինանսների կառավարման փորձագետ, Մանիլա, Ֆիլիպիններ` համակարգելով առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման նախապատրաստական աշխատանքները:
2018թ. ապրիլից – 2019թ. հունվար ամիսներին աշխատել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակում, որպես խորհրդատու/փորձագետ` համակարգելով պետական բյուջեի սոցիալական աջակցության ծրագրերի տեղեկատվական համակարգերի փոխգործելիության մեխանիզմների ձևավորման աշխատանքները:
2018թ. մայիսից–2019թ. մայիս ամիսներին աշխատել է Management4health GmbH, Ֆրանկֆուրտ, Գեմանիա, որպես առողջապահության ֆինանսավորման ոլորտի միջազգային խորհրդատու/թիմի ղեկավար` համակարգելով միջին ասիական երկրներում առողջապահական համակարգերի ֆինանսավորման գնահատման աշխատանքները:
2019թ. նոյեմբերից–2020թ. ապրիլ ամիսներին աշխատել է որպես Առողջապահության ֆինանսավորման խորհրդատու՝ Համաշխարհային բանկ, Management4health GmbH Ղրղզստանի առողջապահության համակարգի մաստեր պլանի կազմման ընթացքում, Ֆրանկֆուրտ, Գերմանիա:
2019թ. մարտից–2020թ. մայիս ամիսներին աշխատել է Առողջապահության ազգային ինստիտուտում, որպես Միջազգային խորհրդատու/թիմի ղեկավար՝ առողջապահության ֆինանսավորման ոլորտում` ղեկավարելով առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նախապատրաստական աշխատանքները:
2020թ. օգոստոսից-2023թ. օգոստոս ամիսներին աշխատել է որպես Միջազգային խորհրդատու/թիմի ղեկավար՝ Ասիական զարգացման բանկի «Մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ինտեգրված ծառայություններ» ծրագիր, ըստ ավարտված դեպքի ֆինանսավորման համակարգի մշակում և ներդրում հիվանդանոցային օղակում ծրագրի ընթացքում:
2021թ. մայիսից աշխատել է որպես միջազգային խորհրդատու՝ Համաշխարհային բանկի և Տաջիկստանի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Բժշկական ծառայությունների որակի բարելավում» ծրագրում` ղեկավարելով ԱԱՊ ֆինանսավորման նորմատիվի բանաձևի բարելավման և ըստ կատարողականի գնահատման համակարգի մոդելի մշակման աշխատանքները:
2021թ. դեկտեմբեր–2022թ. դեկտեմբեր ամիսներին աշխատել է Գլոբալ հիմնադրամի Տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ծրագրում, որպես անցումային փորձագետ:
2023–2024թթ. աշխատել է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աջակցման ծրագրում որպես թիմի ղեկավար, առողջապահության ֆինանսավորման փորձագետ:
2023թ. նոյեմբերից–2024թ. մարտ աշխատել է Բիզնես և ռազմավարություն Եվրոպայում Թվինինգ ծրագրում որպես առողջապահության տնտեսագետ:
2023թ. մարտից–2024թ. հունիս ամսիներին աշխատել է Եվրոպայում գործող բիզնես և ռազմավարական խորհրդատվական կազմակերպությունում, որպես առողջապահության ֆինանսավորման խորհրդատու/թիմի ղեկավար, Բրյուսել, Բելգիա:
2024–2025թթ. զբաղեցրել է Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնը:
2025-2026թթ. աշխատել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2005–2022թթ. մասնակցել է ռազմավարական ծրագրերի մշակման և ֆինանսական գնահատման աշխատանքներին` իմունիզացիայի ազգային ծրագիր, ջրծաղիկի պատվաստանյութի ներդրման ծրագրիր, կովիդի պատվաստանյութի ներդրման գնահատման ծրագիր` ներառյալ երկրների համար ծրագրի ծախսերի գնահատման մոդուլի մշակումը և տեղայնացումը Հայաստանի, ԱՊՀ երկրների և արևելյան Եվրոպայի մի շարք երկրների աջակցող ծրարերի կողմից, երեխաների և դեռահասների առողջության պահպանման ռազմավարական ծրագիր, ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ծախսերի ազդեցության գնահատում` ներդրման գնահատական, ծխելու սահմանափակումների կիրառման ազդեցության գնահատում և այլն։
30-ից ավելի գիտական հոդվածների, ազգային զեկույցների, վերլուծական հոդվածների հեղինակ և համահեղինակ է, «Բժշկական կազմակերպությունների ֆինանսական կառավարում» ձեռնարկի հեղինակ։ Նաև «Առողջապահության տնտեսագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահն է։
Ամուսնացած է, ունի որդի: