ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն

Վարդանուշ Գրիգորյան

Ծնվել է 1978 թվականի փետրվարի 18-ին, Բաթումիում։

1985-1995 թվականներին սովորել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցում։

1995-2000 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, ստացել դեղագետի մասնագիտություն։

2000-2001 թվականներին անցել է ինտերնատուրա Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում։

2001 թվականից աշխատել է առողջապահության համակարգում։

2001-2002թթ. աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային և տեխնոլոգիական ապահովման վարչության առաջատար մասնագետ։

2002-2011թթ. աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնի գլխավոր մասնագետ։

2011-2013թթ. աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ։

2013-2015թթ. զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բժշկական տեխնոլոգիաների և մարդասիրական օգնության համակարգման բաժնի պետի պաշտոնը։

2015-2021թթ. զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետի պաշտոնը։

2021 թվականի հունվարի 25-ից մինչև 2021 թվականի մայիսի 8-ը ժամանակավորապես կատարել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները:

2021 թվականի մայիսի 8-ից առ այսօր զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Մասնագիտական գործունեության ընթացքում զբաղվել է առողջապահական և դեղորայքային քաղաքականության, բժշկական տեխնոլոգիաների կառավարման, պետական կառավարման, նորմատիվ-իրավական կարգավորման, ռազմավարական պլանավորման և թիմերի ղեկավարման ոլորտներում։

Պարգևատրվել է «Մխիթար Հերացու» մեդալով, քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանով,  ՀՀ վարչապետի շնորհակալագրով, ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրով։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։